10:49 | 05.06.17 | Նորություններ | 4095

    «Ոզնի 2017»-ի հաղթողները կպարգեւատրվեն հունիսի 6-ին

    Հունիսի 6-ին՝ ժամը 13:00-ին, Մերգելյան ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի կունենա «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը:

    Մրցույթի նպատակն է՝
    -    բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց նորորարական գաղափարները, ստուգելու սեփական կարողությունները,
    -    ստեղծել հարթակ մարզերի եւ մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության եւ փորձի փոխանակման համար:

    Այս տարի մրցույթին մասնակցել են 6-10-րդ դասարանների շուրջ 300 աշակերտներ Երեւանի եւ ՀՀ մարզերի դպրոցներից, ինչպես նաեւ ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում գործող ռոբոտաշինության խմբակներից աշակերտներ:

    Մրցույթի արդյունքում 31 աշակերտներ կստանան պատվոգրեր եւ մրցանակներ, իսկ եզրափակիչ փուլի մյուս մասնակիցներին կտրվեն վկայագրեր:

    «Ոզնի» մրցույթի մասնակցության համար վճար չի գանձվում: Այն խթանում է դպրոցներում ՏՀՏ ոլորտի զարգացումը: Այն ստեղծվել է 2010թ.։