14:54 | 17.05.17 | Նորություններ | 15379

Beeline-ի Կապի թանգարանը կրկին միանում է «Թանգարանների գիշեր»-ին

Beeline-ը տեղեկացնում է, որ միանում է Թանգարանների օրվան նվիրված ամենամյա միջազգային ակցիային:

Մայիսի 18-ին Beeline Կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների առջեւ ժամը 09։00-ից մինչեւ 18։00-ը, իսկ մայիսի 20-ին՝ 15:00-ից մինչեւ 21:00-ը:
 
«Beeline-ն ուրախությամբ հրավիրում է այցելել մեր թանգարան բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են կապի տեխնոլոգիաների զարգացման պատմությամբ: Կապի ժամանակակից տեխնոլոգիաներն այսօրվա երիտասարդության համար դարձել են սովորական, սակայն այդ ծառայության ապահովումն` աշխատատար ու շատ հետաքրքիր գործ է: Մենք կանգնած ենք եղել հեռահաղորդակցության պատմության կերտման ակունքներում, որի մի մասն էլ այսօր ներկայացված է մեր Կապի թանգարանում: Մենք այս տարի եւս միանում ենք «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառմանը եւ հրավիրում բոլոր ցանկացողներին այցելել Կապի թանգարան եւ ծանոթանալ հայ կապավորների եւ հեռահաղորդակցության զարգացման պատմությունը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Կապի թանգարանը գործում է Ազատություն 24/1 հասցեում։