09:32 | 02.05.17 | Նորություններ | 14254
ՎիվաՍել-ՄՏՍ-ը NASA-ի Տիեզերական հավելվածների վեցերորդ մրցույթի հայկական փուլի մասնակիցներին ապահովել է գերարագ ինտերնետ կապով:
Բյուրականի աստղադիտարանում կայացած NASA-ի Տիեզերական հավելվածների վեցերորդ մրցույթի հայաստանյան մասնակիցները պետք է 24 ժամվա ընթացքում մշակեին եւ ներկայացնեին նորարարական լուծումներ եւ առաջարկներ՝ կիրառելով տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն եւ այլ միջոցներ:
«Բյուրականի աստղադիտարանը համախմբել է միջազգային ամենահեղինակավոր մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցներին: Հպարտ եմ արձանագրել, որ նրանք իրենց առջեւ դրված առաջադրանքի իրականացման ընթացքում՝ օգտվելու են մեր տրամադրած գերարագ կապից: Աստղագիտության բնագավառում մեր երկրի նվաճումներն անգնահատելի են: Գիտության հանդեպ այս երիտասարդների սերն ու ձգտումը թույլ են տալիս հավատալու, որ այդ ավանդույթները շարունակվելու են եւ ոլորտի հետագա զարգացումը երաշխավորված է լինելու», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Միջազգային մրցույթի հայաստանյան փուլի կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Locator ընկերությունը: