16:49 | 28.04.17 | Նորություններ | 4066

Uber-ն իր օդային տաքսին կթեստավորի մինչեւ 2020թ.

Uber-ը հայտարարել է, որ մինչեւ 2020-ը կթեստավորի իր օդային տաքսին:

The Next Web-ի փոխանցմամբ՝ Uber Elevate կոչվող ծրագրի շրջանակում թեստային թռիչքները կմեկնարկեն Տեխասում:

Ծառայության ամբողջական գործարկումը նախատեսվում է իրականացնել 2023թ.:

Uber-ում արդեն հաշվարկել են նաեւ օդային տաքսու հնարավոր սակագինը: Նշվում է, որ 1 կմ-ը կարժենա $1,32, որը համապատասխանում է UberX-ի ներկայիս սակագնին:

Թեստավորման համար Դալլասն ընտրելու պատճառներից է այն, որ քաղաքի իշխանությունները ողջունում են ավիացիայի հետ կապված նախագծերը: Միաժամանակ, Դալլասի եւ Ֆորտ-Ուերտի միջեւ է գտնվում աշխարհում ամենախոշոր երրորդ օդանավակայնը:

Աերոտաքսու կայանները կգտնվեն քաղաքի ամենահարմար վայրերում:

Uber-ը Elevate ծրագիրն իրականացնում է անցած տարվանից, աշխատանքները ղեկավարում է NASA-ի նախկին ինժեներ Մարկ Մուրը:

Անցած տարեվերջին Uber-ը նաեւ հայտարարել էր 240 կմ/ժ արագությամբ աերոտաքսիով հանարվոր կլինի Սան Ֆրանցիսկոյից հասնել Սիլիկոնյան հովիտ 15 րոպեում: