15:38 | 28.04.17 | Նորություններ | 14294

Beeline-ն ամփոփել է «Երեխաների խոսքի ուժը» ծրագիրը

Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամը պարգեւատրել են «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի շրջանակում կայացած մրցույթի հաղթողներին եւ ամփոփել են ծրագրի արդյունքները։

Մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Մանկական զարգացման հիմնադրամի գրասենյակում:

Ծրագիրն իրականացվել է Արարատի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերի Նոր Խարբերդ, Այնթափ, Եղեգնաձոր, Վայք, Իջեւան եւ Դիլիջան համայնքներում:

«Beeline–ն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում մշտապես իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են կրթության զարգացմանը եւ երեխաների աջակցմանը։ Beeline-ի համար, հատկապես կարեւոր է այն ծրագրերի իրագործումը, որոնք թվային տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում են ապագայի կերտմանը: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այս ծրագրի շնորհիվ բազմաթիվ երեխաներին եւ իրենց ծնողներին օգնել փոխելու իրենց կյանքը դեպի ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը:

Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են սոցիալական ծրագրեր՝ սկսած 2011-ից: