16:46 | 27.04.17 | Նորություններ | 15308

«Ռոստելեկոմ»-ն Ալավերդիում տարեցների համար դասընթաց է կազմակերպում

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ապրիլի 26-ին մեկնարկել են «Ռոստելեկոմ Հայաստան»-ի Азбука Интернета («Ինտերնետի Այբբենարան») խորագրով դասընթացները՝ միջին եւ բարձր (50+) տարիքի բնակիչների համար:

Դասընթացի տեւողությունը 12 դասաժամ է, խմբում ընդգրկված է 60-75 տարեկան տասը մասնակից։

Ընկերությունում նշել են, որ առաջին անգամ ծրագիրն անցկացվում է հայերեն լեզվով։

««Ռոստելեկոմ»-ը շատ է կարեւորում այս նախագծի իրականացումը Հայաստանում․ համոզված եմ, որ մեր հասարակության բոլոր ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան նվազագույն հմտություններ ձեւավորելու ինչպես համակարգչից, այնպես էլ համացանցից օգտվելու համար, քանի որ մեր օրերում անհնար է պատկերացնել կյանքն առանց նոր տեխնոլոգիաների։ Բացի այդ, մարզերում տարբեր կենտրոնների հետ համագործակցության արդյունքում հնարավորություններ են ստեղծվում նոր աշխատատեղերի ստեղծման համար, ինչը կարծում եմ, ծրագրի եւս մեկ դրական կողմերից է։ Մենք նախատեսում ենք ընդլայնել նախագծի իրականացման շրջանակները՝ ներգրավելով նոր քաղաքային եւ գյուղական համայնքներ»,- նշել է «Ռոստելեկոմ Հայաստան»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Առաջիկայում նախագիծը կմեկնարկի նաեւ Ամասիայում։