13:56 | 27.04.17 | Նորություններ | 14711

Ucom-ը հանդես է եկել նոր առաջարկով

Ucom-ը տեղեկացնում է, որ Ունիվերսալ սակագնային պլանների բոլոր այն բաժանորդները, որոնք կակտիվացնեն MediaRoom հավելվածը մինչեւ հունիսի 30-ը, կկարողանան չորս ամիս շարունակ անվճար դիտել սպասված ֆուտբոլային հանդիպումները, հաղորդումները եւ սերիալները՝ անգամ տանից դուրս:

«Եվ ամենակարեւորը՝ հեռուստացույց նայելիս ինտերնետ ներառումներից ոչ մի մեգաբայթ չի սպառվի, իսկ ներառումներն սպառելուց հետո օգտագործված մեգաբայթերի համար գանձում չի կատարվի»,- ասված է հաղորդագրությունում:

Անհրաժեշտ է բեռնել հավելվածը, կարճ հաղորդագրությամբ ուղարկել «TV» բառը 145 կարճ համարին, ստանալ ակտիվացման կոդ եւ մուտքագրել այն հավելվածի համապատասխան դաշտում:

«Դեռեւս անցյալ տարվա ընթացքում, մեկնարկելով MediaRoom շարժական հեռուստատեսության հավելվածը, մենք գիտակցում էինք դինամիկ կյանքով ապրող մեր բաժանորդների բոլոր պահանջները: Եվ ընդամենը մի քանի ամիս անց կարող ենք վստահությամբ փաստել, որ շարժական հեռուստատեսությունն ավելի մատչելի ու ավելի հասանելի, քան հիմա, դեռ չի եղել»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Առաջարկի շրջանակում Ունիվերսալ սակագնային պլանների բաժանորդներին հասանելի կլինի 55 հեռուստաալիք՝ 2 օրվա Catch Up-ի հնարավորությամբ: