Beeline–ը եւ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին:
Համագործակցության շրջանակում Beeline–ի աջակցությամբ կտպագրվի Օպերային թատրոնի պատմությունը ներկայացնող աշխատություն:
«Beeline-ի կորպորատիվ պատասխանատվության հիմնական նպատակն է օգնել մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը: Դա նշանակում է, որ մենք աջակցում ենք նրանց, ովքեր իրենց ջանասիրությամբ կերտում են իրենց ճանապարհը դեպի հաջողություն եւ իրենց աշխատանքով երջանկություն են պարգեւում շրջապատին: Առավել քան համոզված եմ, որ այս գիրքն ուղեցույց կհանդիսանա երիտասարդների համար եւ կօգնի նրանց ծանոթանալու Օպերային թատրոնի պատմությանը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Գրքի հեղինակը Օպերային թատրոնի թանգարանի ղեկավար Սերգեյ Առաքելյանն է:
Նախատեսվում է, որ գիրքը լույս կտեսնի դեկտեմբերին: