17:17 | 12.04.17 | Նորություններ | 15120

Ucom-ի բաժանորդները ՌԴ կզանգահարեն առանց հավելյալ կոդերի

Ucom-ը տեղեկացնում է, որ այսօրվանից U!1500, U!2000 եւ U!3000 կանխավճարային, ինչպես նաեւ «Ունիվերսալ» հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կկարողանան իրենց րոպեների ամսական ներառումներն օգտագործել նաեւ ՌԴ ՄեգաՖոն ցանց զանգահարելու համար:  

Ամսական ներառումներն սպառելուց հետո U!1500, U!2000 եւ U!3000 կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները ՄեգաՖոնի ցանց կզանգեն տեղական այլ ցանցեր իրականացվող զանգի՝ 15 դրամ/րոպե սակագնով, իսկ հետվճարային՝ Ունիվերսալ սակագնային պլանների բաժանորդները կզանգահարեն շուկայում լավագույն՝ 12 դրամ/րոպե սակագնով:

Ucom-ում նշել են, որ ՄեգաՖոնի ցանց զանգելու՝ 15 դրամ/րոպե սակագինը գործում է նաեւ U!1000 կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների համար: Անհրաժեշտ է առանց ավելորդ կոդերի հավաքել ռուսաստանյան ՄեգաՖոն ցանցի այն հեռախոսահամարը, որին բաժանորդը ցանկանում է միանալ:

Ucom-ի բոլոր բաժանորդները կարող են զանգահարել Ռուսաստանի մյուս ցանցեր 30 դրամ/րոպե սակագնով՝ հավաքելով համարը 0099 հատուկ կոդով (օրինակ՝ 0099 7 495 1234567):