10:35 | 10.04.17 | Նորություններ | exclusive 10331

LSOFT. Բանկերում ՏՏ տեխնոլոգիաներն ավելի պահանջված են դառնում

LSOFT ընկերության տնօրեն Լարիսա Լալայանի կարծիքով՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրման առավելություններն այսօր Հայաստանում գիտակցում են ավելի մեծ թվով բանկեր, եւ այդ համագործակցությունը կրում է երկկողմ բնույթ:

Այս մասին Լարիսա Լալայանն ասել է Banks.am-ին տված հարցազրույցում:

«Բանկային ոլորտը ոչ միայն ակտիվորեն ներդրումներ է կատարում ՏՏ ոլորտում եւ իրականացնում նորամուծություններ, այլեւ, իր հերթին, ստեղծում է նորարարական մշակումների պահանջարկ՝ խթանելով ՏՏ ընկերությունների զարգացումը»,- ասել է LSOFT-ի տնօրենը:

Նա ընդգծել է, որ շուկայի պահանջարկին զուգահեռ՝ փոխվում են բանկերի պահանջները ՏՏ ոլորտի նկատմամբ, եւ ավելի շատ պահանջված են դառնում նորագույն մշակումները, քանի որ դրանց օգնությամբ լուծվում են մի շարք խնդիրներ՝ բիզնես գործընթացների օպտիմալացում, արտադրողականության եւ տվյալների մշակման արագության բարձրացում:

«Այսօր հասուն կյանք են մուտք գործում Y կամ հազարամյակի սերնդի ներկայացուցիչները՝ մարդիկ, որոնք մեծացել են թվային տեխնոլոգիաների բուռն զարգացման եւ համացանցի սրընթաց տարածման ժամանակաշրջանում: Հենց նրանք են այսօր կազմում ժամանակակից հասարակության հիմնական սպառողական ուժը եւ հենց այս պոտենցիալ հաճախորդների համար էլ այսօր պայքարում են բանկերը»,- նշել է Լարիսա Լալայանը:

LSOFT-ի տնօրենի հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: