15:58 | 07.04.17 | Նորություններ | 14443

Ամփոփվել է Beeline-ի հովանավորած Բրիտանական ֆիլմերի փառատոնը

Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ Beeline–ն ամփոփել են Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը` ներկայացնելով փառատոնի արդյունքները:

Փետրվարին եւ մարտին մայրաքաղաքում ու չորս մարզում անցկացվել է Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը, որին մասնակցել է ավելի քան 25 000 մարդ, ցուցադրվել է 15 ֆիլմ:

Փառատոնի շրջանակում անցկացվել են վարպետության դասընթացներ «Թումո» կենտրոնի սաների եւ Հայ-ռուսական համալսարանի, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համար:

«Աջակցելով Բրիտանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը՝ Beeline-ը ոչ միայն նպաստում է լավագույն ֆիլմերի ցուցադրմանը, այլ փորձում է երիտասարդներին  ծանոթացնել այլ երկրների մշակույթին եւ համաշխարհային ճանաչում ունեցող կինոարվեստի գործերին։ Ուրախալի է այն փաստը, որ այս տարի եւս ավելացել է այցելուների քանակը, ինչը վկայում է այն մասին, որ փառատոնը դարձել է սպասված իրադարձություն մեր մշակութային կյանքում: Անչափ կարեւորում ենք այն համգամանքը, որ ֆիլմերը ցուցադրվում են նաեւ մարզերում՝ տարեցտարի ընդլայնելով  ցուցադրման աշխարհագրությունը, իսկ  Beeline–ն իր հերթին փորձում է դարձնել մարդկանց կյանքն էլ ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Նազարյանը։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը: