15:55 | 21.03.17 | Նորություններ | 15067
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող Գեղամյանների ընտանիքն այսօր հյուրընկալել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին:
Ընկերության ղեկավարն ընտանիքին է հանձնել Beeline Smart 8 սմարթֆոնը, որը Beeline-ը տրամադրում է «Ֆիքսված ինտերնետ եւ սմարթֆոն 1 դրամով» ակցիային միացած բաժանորդներին: Գեղամյանների ընտանիքն այս ակցիայի շրջանակում առաջինն է միացել Beeline-ի օպտիկական ինտերնետին:
«Թույլ տվեք իմ խորին շնորհակալությունը հայտնել Գեղամյանների ընտանիքին մեզ հյուրընկալելու, եւ նաեւ այն բանի համար, որ նրանք առաջինն արձագանքեցին մեր առաջարկին՝ միանալու «Ֆիքսված ինտերնետ եւ սմարթֆոն 1 դրամով» ակցիային: Հանդիսանալով Հայաստանի կապի խոշորագույն ունիվերսալ օպերատորը՝ Beeline-ը ձգտում է առաջարկել իր հաճախորդներին բջջային եւ ֆիքսված կապի ծառայությունների էլ ավելի պարզ, հարմար եւ մատչելի փաթեթներ, իսկ մեր ակցիան սմարթֆոնի տրամադրմամբ առաջակը դարձրեց էլ ավելի գրավիչ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: