15:24 | 09.03.17 | Նորություններ | 3644

Startup Grind Երեւանի հերթական միջոցառումը՝ մարտի 10-ին

Մարտի 10-ին` ժամը 18:00-ին, ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա Startup Grind-ի երեւանյան մասնաճյուղը երկրորդ միջոցառումը՝ հանդիպում SoloLearn ընկերության համահիմնադիր Եվա Հյուսյանի հետ:

Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ: Մուտքը վճարովի է:

Startup Grind-ը միավորում է աշխարհի ավելի քան 200 քաղաք, 98 երկիր եւ 1 մլն ձեռներեց: 2013-ից այն աջակցություն է ստանում Google for Entrepreneurs նախագծի կողմից:  

Երեւանյան միջոցառման հովանավորներն են Picsart եւ Appriցode ընկերությունները, գործընկերներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) եւ AVIPlatform կայքը:

Հիշեցնենք, որ Startup Grind-ի երեւանյան մասնաճյուղի առաջին միջոցառումը կայացել է փետրվարի 4-ին՝ Teamable-ի համահիմնադիր Վազգեն Հակոբջանյանի հետ: