«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերությունը հրապարակել է տվյալներ 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ կիբեր տարածքում նկատված ակտիվության մասին:
Itel.am-ը ներկայացնում է զեկույցի մանրամասները:
Հարձակում
Ապրիլ 2, 2016
Պետական եւ լրատվական կայքեր
«MMCA» (որը հայտնի է որպես Մոնթե Մելքոնյան Կիբեռ Բանակ) հաքերային խմբավորումը «DoS/DDoS» տեսակի հարձակման արդյունքում ժամանակավորապես անհասանելի է դարձնում ադրբեջանական պետական եւ լրատվական մի քանի կայքեր, ներառյալ՝
Gov.az
Aze.az
Apa.az
Նշում՝ «DoS/DDoS» կամ «ծառայության բաշխված մերժում» հարձակման մեթոդը նպատակ ունի մեծածավալ կամ մեծաքանակ հարցումների արդյունքում ժամանակավոր անհասանելի դարձնել որեւէ վեբ-ռեսուրս:
Ինտերնետ մատակարարներ
Նույն օրը նշված հաքերային խմբավորումը հարձակում է իրականացնում ադրբեջանական ինտերնետ մատակարարող ընկերությունների վրա՝ հանրային վայրերում տեղակայված 50 WiFi սարքավորումներ անվանափոխելով «Hacked by MMCA Armenian hacker»:
Հարձակման արդյունքում տուժում են հետեւյալ ինտերնետ մատակարարները՝
Delta Telecom
Baktelecom
Aztelekom
Ապրիլ 3, 2016
Սոցիալական մեդիա
«ACA» (որը հայտնի է որպես Հայկական Կիբեռ Բանակ) հաքերային խմբավորումը կոտրում է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանատան պաշտոնական էջը Twitter-ում:
Լրատվական կայքեր
«MMCA» հաքերային խմբավորումը մեծածավալ եւ մեծաքանակ հարցումների արդյունքում կրկին անգամ ժամանակավորապես անհասանելի է դարձնում մի շարք ադրբեջանական լրատվական կայքեր, ներառյալ՝
Irevanaz.com
VirtualKarabakh.az
Anarim.az
Ապրիլ 4, 2016
Զինծառայողներ
«MMCA» հաքերային խմբավորումը հարձակում է իրականացնում ուղղված Ադրբեջանի զինված ուժերին՝ հրապարակելով մոտ 25.000 ադրբեջանցի զինծառայողների վերաբերյալ գաղտնի (անձնական) տվյալներ:
Այնուհետեւ նշված հաքերային խմբավորումը իրականացնում է մեկ այլ հարձակում, ինչի արդյունքում հասանելի են դառնում ադրբեջանցի 5650 քաղաքացիների անձնական ֆինանսական գաղտնի տվյալներ:
Լրատվական կայքեր
Նույն օրը նույն հաքերային խմբավորումը հայտարարում է մեկ այլ կիբեռհարձակման մասին, որի թիրախում այս անգամ ադրբեջանական խոշոր լրատվական կայքերն են, ներառյալ՝
VirtualKarabakh.az
Live.az
Այնուհետեւ շարունակական հարձակումներին միանում է TMCA (որը հայտնի է որպես Տիգրան Մեծ Կիբեռ Բանակ) հաքերային խմբավորումը՝ մեծածավալ եւ մեծաքանակ հարցումների արդյունքում ժամանակավորապես անհասանելի դարձնելով մի քանի ադրբեջանական կայքեր, ներառյալ՝
VirtualKarabakh.az
Gts.az
Medx.az
Finca.az
Ապրիլ 5, 2016
Սոցիալական մեդիա
«MMCA» հաքերային խմբավորումը կոտրում է Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի պաշտոնական էջը Twitter-ում:
Քաղաքացիներ
Սրան հաջորդում է մեկ այլ ծավալուն կիբեռհարձակում, որի արդյունքում անհայտ հաքերները հրապարակում են Թուրքիայի մոտ 50 միլիոն քաղաքացիների վերաբերյալ անձնական (գաղտնի) տեղեկություններ՝ ներառյալ Թուրքիայի նախագահի եւ վարչապետի վերաբերյալ անձնական թվային տվյալներ:
Նշում՝ այս հարձակումը մեծ աղմուկ է բարձրացնում Թուրքիայում, ինչի արդյունքում Թուրքիայի կառավարությունը հայտարարում է, որ սա պատմության մեջ ամենամեծ տվյալների արտահոսքն է Թուրքիայում:
Պաշտպանություն
Ապրիլ 2, 2016
Կառավարություն
«TurkHackTeam» հաքերային խմբավորումը իրականացնում է «DoS/DDoS» տեսակի հարձակումներ հայկական պետական կայքերի վրա, ներառյալ՝
Gov.am
Mil.am
Mindiaspora.am
Snb.am
Cba.am
Mineconomy.am
Ապրիլ 3, 2016
Քաղաքացիներ
Անհայտ հաքերները վնասակար ծրագիր են ստեղծում Facebook սոցիալական ցանցում, որի նպատակն է օգտվել անփորձ հայ օգտատերերի միամտությունից, եւ նրանց գլխավոր նկարի վրա հայկական դրոշը ավելացնելու պատրվակով գաղտնի կերպով օգտագործել տվյալ օգտատիրոջ ակտիվ սեսիան Facebook-ում՝ նրանց անունից անորոշ մութ գերծեր իրագործելու նպատակով: Բարեբախտաբար, հանրային իրազեկման միջոցով վտանգը զգալի արդյունք չտվեց հաքերներին: