11:59 | 01.03.17 | Նորություններ | 3277

YouTube TV-ն կսկսի գործել առաջիկա ամիսներին

YouTube-ն առաջիկա ամիսներին կգործարկի օնլայն հեռուստատեսության ծառայությունը` Youtube TV-ն:

Նոր ծառայությունը կարժենա ամսական $35 եւ հնարավորություն կընձեռի այս վճարի դիմաց օգտվել մինչեւ վեց օգտահաշվից: Բացի ամերիկյան 4 հիմնական ալիքներից՝ հասանելի կլինեն կաբելային հեռուստաալիքներ:

YouTube-ը նաեւ հայտարարել է, որ ներկայում հարթակում օգտատերերն օրական դիտում են 1 մլրդ ժամ օնլայն տեսանյութ:

Հիշեցնենք, որ YouTube-ը պատկանում է Google կորպորոցիային, որը 2015-ից գործում է Alphabet հոլդինգի կազմում: