09:29 | 28.02.17 | Նորություններ | 3277

Վահան Մարտիրոսյանը հանդիպել է ZTE-ի փոխնախագահին

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բարսելոնայում անցկացվող Mobile World Congress-ի շրջանակներում հանդիպել է ZTE  ընկերության ԱՊՀ տարածաշրջանի փոխնախագահ Սյուե Բինին։

Սյուե Բինը նախարարին ծանոթացրել է ընկերության գործունեությանը, կոմերցիոն շուկայում ներկայացված 5G ստանդարտի հնարավորություններին։

Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է ՏՏ ոլորտում Հայաստանում իրականացվող պետական քաղաքականությունը եւ ընթացիկ ծրագրերը, մասնավորապես  «Խելացի քաղաք» եւ «Տվյալների մշակման կենտրոն» նախագծերը։