14:51 | 23.02.17 | Նորություններ | 18287

    Beeline-ում ներդրվել է առցանց հերթագրման համակարգը

    Beeline-ը առցանց հերթագրման համակարգի փորձնական նախագիծ է ներդրել:

    Earlyone հավելվածի միջոցով ընկերության բաժանորդները կարող են հեռախոսի օգնությամբ նախապես ընտրել իրենց հարմար սպասարկման ժամանակը, գրանցվել եւ այնուհետեւ առանց հերթում սպասելու սպասարկվել Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակում:

    Փորձնական նախագիծը գործարկվել է Կոմիտաս 26 եւ Աբովյան 21 հասցեներում գտնվող Beeline-ի երեւանյան գրասենյակներում, ինչպես նաեւ ք. Գյումրի Գորկու 65 հասցեում գտնվող գրասենյակում:

    «Լինել Beeline-ի բաժանորդ դա հեշտ է եւ հարմար, եւ մենք ձգտում ենք, որպեսզի մեր բաժանորդներին լինի հարմարավետ ամեն ինչում՝ նույնիսկ իրենց ժամանակի պլանավորման հարցում: Earlyone բջջային հավելվածը կօգնի դա իրականացնել, քանի որ նախապես հնարավորություն է ընձեռում հաճախորդին ընտրել իրեն հարմար ժամանակը գրասենյակ այցելելու, օգնում է խուսափել հերթերից, եւ մեկ անգամ եւս զգալ Beeline-ի նվիրվածությունն իր բաժանորդների հանդեպ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։