Instagram-ը ներկայացրել է նոր գործառույթ, որը հնարավորություն է տալիս մինչեւ 10 լուսանկար եւ տեսանյութ հրապարակել մեկ գրառման մեջ՝ սլայդի տեսքով:
Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ գրառում հրապարակելիս օգտատերը պետք է սեղմի հատուկ կոճակը, որը հնարավորություն կտա միանգամից ընտրել մի քանի նկար եւ տեսանյութ: Երկար սեղմելու հետեւանքով հնարավոր է փոխել տեղադրվող կոնտենտի հաջորդականությունը: Կարելի է բոլորը խմբագրել մեկ ֆիլտրով կամ յուրաքանչյուր էլեմենտի համար նոր ֆիլտր ընտրել:
«Այսպիսով` դուք կարող եք հրապարակել հավաքույթի լավագույն ակնթարթները՝ դրա ամենասկզբից, կամ էլ քայլ առ քայլ ներկայացնել թխվածքի բաղադրատոմս, որը միշտ հասանելի կլինի ընկերներին՝ ձեր էջում»,- բացատրել են Instagram-ում:
Նոր գործառույթը հասանելի կդառնա ամբողջ աշխարհում առաջիկա շաբաթներին, երբ Instagram 10.9 տարբերակը հայտնվի App Store-ում եւ Google Play-ում: