12:58 | 20.02.17 | Նորություններ | 12900

Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը

Փետրվարի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում բացվել է Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը:

Փառատոնին աջակցում է Երեւանում Բրիտանական դեսպանատունը, գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում:

«Մենք ուրախ ենք, որ փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում: Ես ինքս հաճախ այցելում եմ եւ դիտում այդ ֆիլմերը եւ տարեցտարի ականատես եմ լինում երիտասարդների  ներգրավվածության աճին եւ դրական փոփոխություններին։ Վստահ եմ, որ Beeline-ի աջակցությամբ ցուցադրվելիք բրիտանական լավագույն ֆիլմերը կոգեշնչեն հանդիսատեսին՝ պարգեւելով միմիայն դրական լիցքեր եւ բարձր տրամադրություն»,- նշել է Հայաստանում Beeline-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Նազարյանը։

Երեւանում ֆիլմերը ցուցադրվում են փետրվարի 18-24-ը «Մոսկվա» կինոթատրոնում:

Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։

Այս տարի փառատոնի հատուկ ծրագրի շրջանակում կցուցադրվի BAFTA կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին եւ երեք ֆիլմ, որոնք բարձրաձայնում են մարդու իրավունքների թեման: