14:33 | 15.02.17 | Նորություններ | 13525

Beeline-ը կհովանավորի Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը

Բրիտանական խորհուրդը, Beeline-ը Հայաստանում եւ Բրիտանական դեսպանատունը Երեւանում հայտարարում են Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի մեկնարկի մասին։  

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 18-ին՝ ժամը 16:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում։

«Beeline–ը ողջունում եւ կարեւորում է այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են  մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը:  Այս տարի շատ խորհրդանշանական տարի է, քանի որ նշվում է 15-րդ Բրիտանական ֆիլմերի փառատոնը, իսկ մեր ընկերությունն արդեն հինգերորդ տարին անընդմեջ աջակցում է փառատոնի իրականացման գործընթացին: Մենք ուրախ ենք եւ հպարտ, որ փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում եւ մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ։  

Երեւանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 18-24-ը «Մոսկվա» կինոթատրոնում` յուրաքանչյուր օր չորս անգամ։

Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։  

Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվեն ֆիլմեր` նվիրված մարդու իրավունքների թեմային: