16:59 | 09.02.17 | Նորություններ | 13891

«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ ԵՊՀ-ում վերանորոգվել է «Հովհաննես Ադամյան» սրահը

«Ռոստելեկոմ» ընկերության կողմից ԵՊՀ գրադարանի մասնաշենքում վերանորոգվել եւ կահավորվել է գունավոր հեռուստատեսության հիմնադիր Հովհաննես Ադամյանի անվան սրահը, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել այսօր:

Միջոցառմանը ներկա են եղել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

«Այսօր «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում իր բոլոր բաժանորդներին տրամադրում է նորագույն տեխնոլոգիական լուծումներով հագեցած Սմարթ հեռուստատեսության ծառայությունը, ինչը Հովհաննես Ադամյանի գյուտի մերօրյա զարգացումն է:

Շնորհիվ «Ռոստելեկոմ»-ի՝ Երեւանի եւ մարզերի բնակիչները հնարավորություն ունեն դիտելու ամենապահանջված ալիքներն ու օգտվելու ժամանակակից հնարավորություններից հեռուստատեսության արդիական համակարգերի շնորհիվ։

Նման հեռուստատեսային համակարգեր գործում են ավելի քան 20 երկրներում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Շվեյցարիայում, Բուլղարիայում, Բելառուսում, Սինգապուրում, Ինդոնեզիայում, ԱՊՀ եւ այլ երկրներում»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունում նշել են, որ ԵՊՀ-ի հետ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու: