11:13 | 07.02.17 | Նորություններ | 18023
Booking.com ծառայությունը €2 մլն կներդնի էկոտուրիզմի ոլորտում ստարտափների աջակցությանն ուղղված Booking.com Booster ծրագրում:
Կարող են դիմել այն ստարտափները, որոնց ուղղվածությունը շրջակա միջավայրի, մշակութային ժառանգության պաշտպանությունն է: Պահանջներից է այն, որ ստարտափը նպաստի տուրիզմի միջոցով տեղական տնտեսության զարգացմանը եւ բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 1-ն է: Մանրամասները հասանելի են այստեղ:
Կընտրվի 8-12 ստարտափ, որոնք երեքշաբաթյա ուսուցում կանցնեն ընկերության՝ Ամստերդամում գտնվող գրասենյակում: Ծրագրի շրջանակում նրանց կառաջարկվի մշակել իրենց բիզնեսի ընդլայնման ծրագիրը: Լավագույնները կստանան €100 հազ-ից մինչեւ €500 հազ.:
Բացի այդ, ընտրված մի քանի ստարտափի հետ Booking.com-ի մասնագետները կաշխատեն 6-8 ամիսների ընթացքում: