15:17 | 03.02.17 | Նորություններ | 23882

    Հայկական Roofbot-ը` AppStore-ի «Շաբաթվա անվճար մոբայլ հավելված»

    Հայկական Koreez ընկերության մշակած Roofbot դասական փազլ խաղը ճանաչվել է ամբողջ աշխարհում AppStore-ի «Շաբաթվա անվճար մոբայլ հավելված»:

    Այս մասին Itel.am-ին տեղեկացրել է Koreez ընկերության տնօրեն Սարգիս Սարգսյանը:

    Խաղը հասանելի է նաեւ Google Play-ում:  
     
    Roofbot-ում գլխավոր հերոսը՝ ռոբոտը, տեղափոխում է երկրաչափական տարբեր առարկաներ եւ պետք է դրանք տեղադրի իրենց համապատասխան վայրերում։ Խնդրի հետաքրքրությունն այն է, որ միջավայրը փոխվում է ռոբոտի շարժմանը համընթաց: Խաղի թիրախային լսարանը 18-35 տարեկան գլուխկոտրուկ (փազլ) խաղերի սիրահարներն են։

    Նշենք, որ Roofbot-ը 2016թ. նոյեմբերին Apple ընկերության կողմից բոլոր երկրներում ստացել էր գլոբալ առաջխաղացման իրավունք (featured)՝ «Լավագույն նոր խաղեր» անվանակարգում: Խաղը 4-րդ հորիզոնականն էր զբաղեցրել ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Կանադայի AppStore-երում: