15:14 | 02.02.17 | Նորություններ | 3728

Pokemon Go-ն 7 ամսում $1 մլրդ հասույթ է ապահովել

SensorTower վերլուծական ընկերության տվյալների համաձայն՝ Pokemon Go խաղի ընդհանուր հասույթը 7 ամսում հատել է $1 մլրդ-ի սահմանը:

Խաղն այդպիսով սահմանել է ռեկորդ՝ դառնալով $1 մլրդ հասույթի շեմը ամենաարագ հատած մոբայլ խաղը:

SensorTower-ը համեմատականներ է անցկացրել Pokemon Go-ի եւ 2016թ. մարտին գործարկված Clash Royale խաղի միջեւ: Վերջինս այս ամիս նոր միայն մոտենում է $1 մլրդ հասույթի սահմանագծին: Իսկ գործարկումից հետո առաջին 7 ամիսների ընթացքում այն ընդամենը $550 մլն հասույթ էր ունեցել:

Վիճակագրության համաձայն՝ 2016թ. հուլիսին գործարկումից հետո մինչ օրս Pokemon Go-ն յուրաքանչյուր օր վաստակել է $18 մլն: Այդուհանդերձ, խաղի օրական եկամուտը վերջերս նվազել է՝ կազմելով $1,5-2,5 մլն:  

Pokemon Go-ի եկամուտն առաջանում է հավելվածում PokeCoins-ի վաճառքից: PokeCoins-ը գնում են իրական գումարով եւ օգտագործում խաղում առկա տարբեր գործառույթներ ակտիվացնելու համար: