12:03 | 02.02.17 | Նորություններ | 4054

    Աշխարհի ամենաթանկ բրենդը Google-ն է

    Google ընկերությունը Brand Finance-ի հրապարակած աշխարհի ամենաթանկ բրենդների Global 500 վարկանիշում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

    Ըստ վարկանիշի՝ Google բրենդը վերջին մեկ տարում թանկացել է 25%-ով եւ ներկայում գնահատվում է $109,47 մլրդ:  

    Google-ն առաջ է անցել նախորդ տարվա առաջատար Apple-ից, որը վերջին տարում էժանացել է եւ այժմ գնահատվում է $107,14 մլրդ (2-րդ տեղ):

    Թոփ 20-ում են հայտնվել նաեւ Amazon (3-դ տեղ, $106,396 մլրդ), AT&T (4-րդ տեղ, $87,016), Microsoft (5-րդ տեղ, $76,265 մլրդ), Samsung (6-րդ տեղ, $66,219 մլրդ), Verizon (7-րդ տեղ, $65,875 մլրդ), Facebook (9-րդ տեղ, $61,998 մլրդ), T (Deutsche Telekom) (19-րդ տեղ, 36,433 մլրդ) եւ IBM (20-րդ տեղ, $36,11մլրդ) տեխնոլոգիական ընկերությունները: