16:30 | 22.12.16 | Նորություններ | 18120

Beeline-ը եւ Էդուարդ Միրզոյանի անվան քառյակն ամփոփել են անցնող տարին

Beeline-ը եւ  Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակն ամփոփել են 2016 թվականի համագործակցության արդյունքները:

Մասնավորապես, անցած համերգաշրջանի  ընթացքում քառյակը հանդես է եկել 10-ից ավելի բարեգործական համերգներով եւ մի շարք վարպետության դասերով, նշանակալի է ռուսական առաջատար փողային երաժիշտների եւ Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Մարիա Ֆեդոտովայի (ֆլեյտա) ելույթները թիվ 13 երաժշտական գիշերօթիկ դպրոցի սաների համար:

2016թ. ամռանը քառյակը մասնակցել է ՀՀ Մշակույթի նախարարության պատվերով նկարահանված Էդուարդ Միրզոյանի կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմի նկարահանումներին: Նոյեմբերին քառյակը մասնակցել է Լիբանանում կայացած կամերային երաժշտության միջազգային «Les Musicales de Baabdath» փառատոնին, որտեղ ներկայացրել է Հայաստանը:

Արդեն դեկտեմբերին քառյակի երաժիշտները թողարկել են երկար սպասված ձայնասկավառակ Էդուարդ Միրզոյանի «Շուշանիկ» մշակումը լարային քառյակի համար, որի իրացումից գոյացած բոլոր միջոցները կուղղվեն արցախցի զինծառայողների ընտանիքների հիվանդ երեխաների բուժմանը:   

«Միրզոյանի անվան քառյակի հետ համագործակցությունը մեր ընկերության սոցիալական պատասխանատվության դրսեւորման վառ օրինակներից է, որն ուղղված է ոչ միայն դասական երաժշտության հանդեպ պրոֆեսիոնալիզմի եւ հետաքրքրության պահպանմանը, այլեւ երիտասարդ սերնդին կրթելուն եւ նրանց մշակութային զարգացմանը: Նմանօրինակ ծրագրերով Beeline-ը ձգտում է կյանքն էլ ավելի լավ դարձնել, եւ մենք ուրախ ենք, որ մեր աջակցության շնորհիվ երաժիշտների երիտասարդ սերունդը կարող է զարգացնել իր տաղանդը եւ ձգտել դեպի նորանոր բարձունքներ այն արվեստում, որին իրենց կյանքն են նվիրաբերել», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Միրզոյան քառյակ»-ի կոլեկտիվն իր երախտագիտությունն է հայտնում Beeline-ին, արդեն երրորդ տարին մեր կողքին գտնվելու եւ բոլոր մշակութային միջոցառումներում աջակցություն ցուցաբերելու համար, որոնց շարքում հատկապես կցանկանայինք ընդգծել բարեգործական համերգները եւ վարպետության դասընթացները անապահով ընտանիքների երեխաների եւ Հայաստանի մանկատների սաների համար»,- նշել են Էդուարդ Միրզոյանի անվան քառյակի երաժիշտները:

Հիշեցնենք, քառյակը լարային գործիքների համար լարեր եւ աքսեսուարներ արտադրող «D'addario Kaplan" - "D'Addario artist» ամերիկյան ընկերության տարածաշրջանային դեմքն է: Beeline-ը Քառյակի մշտական գործընկերն է 2013թ.-ից: