Ռալֆ Յիրիկյանը
Էդուարդ Թոփչյանը
12:40 | 21.12.16 | Նորություններ | 19664
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետը Հայաստանում առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել նոր 3D պատկերազարդման ձեւաչափով:
«Աշխարհը խելահեղ տեմպով զարգանում է՝ տարբեր ոլորտներում անխուսափելի դարձնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Մարդկությունը փնտրում եւ գտնում է դրանք իրեն ծառայեցնելու կոնկրետ լուծումներ: Հաճելի է արձանագրել, որ մեր գործընկերները ստացել են առաջին հայացքից անհամադրելին՝ տեխնոլոգիայի եւ մշակույթի սինթեզը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Շչելկունչիկ» բալետը 3D պատկերազարդման ձեւաչափով հանդիսատեսին կներկայացվի նաեւ դեկտեմբերի 24-ին: