12:28 | 21.12.16 | Նորություններ | 4248

    Facebook-ը գործարկել է խմբակային վիդեոչատերի գործառույթը

    Facebook-ը հայտարարել է Messenger-ում խմբակային վիդեոչատերի գործարկման մասին:

    Խմբակային վիդեոչատին կարող է միանալ մինչեւ 50 մարդ: Նրանց զանգի ընթացքում հասանելի կլինեն սելֆի դիմակները, սթիքերները, էմոջիները, GIF-երը:

    Նշվում է, որ, այնուամենայնիվ, եթե չատում միաժամանակ լինի 6-ից ավելի մարդ, ապա էկրանին տեսանելի կլինեն միայն ամենաակտիվ 6-ը:

    Դեկտեմբերի 19-ից սկսած գործառույթն աստիճանաբար տարածվում է օգտատերերի շրջանում:

    Messenger-ում վիդեոզանգերի գործառույթը սկսել է գործել 2015թ. ապրիլից: Facebook-ի տվյալներով, ամսական վիդեոզանգեր է կատարում Messenger-ի 245 մլն օգտատեր: