14:58 | 19.12.16 | Նորություններ | 4237

    Google-ը հրապարակել է 2016թ. թոփ որոնումները

    Google-ը հրապարակել է 2016թ. թրենդային որոնումների ամենամյա ցուցակը:

    Տեխնո ոլորտում որոնումների քանակով բացարձակ առաջատար է Apple ընկերությունը: Տեխնո ոլորտի որոնումների թոփ տասնյակն ունի հետեւյալ տեսքը՝


    Թոփ որոնումների առաջին հնգյակում են համապատասխանաբար՝ Pokémon Go-ն, iPhone 7-ը, Դոնալդ Թրամփ-ը, Prince-ը, Powerbal-ը:

    Գլոբալ նորությունների թոփում են՝ ամերիկյան ընտրություններ, Բրեքսիթ, Օռլանդոյի հրաձգություն, Զիկա վիրուս, Panama Papers:  

    «Մարդիկ» անվանակարգի թոփ որոնումներն էլ ունեն հետեւյալ տեսքը՝ Դոնալդ Թրամփ, Հիլարի Քլինթոն, Մայքլ Ֆելփս, Մելանիա Թրամփ, Սիմոնե Բայլս:

    «Գլոբալ նորություններ» անվանակարգի առաջատարներն են՝ ԱՄՆ ընտրություններ, Օլիմպիական խաղեր, Բրեքսիթ, Օռլանդոյի հրաձգություն, Զիկա վիրուս: