10:58 | 19.12.16 | Նորություններ | 15711

Ucom-ն ամանորյա անակնկալ է պատրաստել իր բաժանորդների համար

Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 16-ից հունվարի 13-ը,  Ucom ընկերությունն իր ֆիքսված ինտերնետի բաժանորդներին հնարավորություն է ընձեռում վայելել ինտերնետ կապի նոր արագություններ եւ հասանելի է դարձնում բոլոր HD հեռուստաալիքները U!TV, Triple Play եւ 4Play բաժանորդների համար:

«Կախված սակագնային պլանից՝ ֆիքսված ինտերնետ կապի առկա արագությունները զգալիորեն կաճեն ու կհասնեն մինչեւ 25, 50 եւ 100 Մբ/վրկ: Նշված արագությունները հնարավոր կլինի վայելել Ucom-ի մոդեմը համակարգչին լարային տարբերակով (LAN) միացնելու դեպքում, հաշվի առնելով նաեւ օգտագործվող համակարգչի տեխնիկական առանձնահատկությունները»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունում նշել են, որ ամանորյա այս անակնկալները կսկսեն գործել ավտոմատ կերպով: