15:07 | 13.12.16 | Նորություններ | 16040

Ucom-ը Հայաստանում գործարկել է Mediaroom հավելվածը

Ամանորին ընդառաջ Ucom ընկերության ներկայացուցիչներն այցելել են Triple Play առաջարկի առաջին բաժանորդներից մեկի՝ Արման Ստեփանյանի ընտանիքին եւ նվեր հանդիսացող պլանշետի վրա գործարկել շարժական հեռուստատեսության Mediaroom հավելվածը:

«Mediaroom հատուկ հավելվածն այսօր Հայաստանում ամենապահանջված հարակից ծառայություններից ու նորարարական լուծումներից մեկն է Ucom-ի IPTV բաժանորդների համար: Այն U!TV բաժանորդագրության շրջանակում մատուցվող ծառայությունների կարեւոր բաղադրիչ է, որը թույլ է տալիս դիտել հազարավոր հեռուստատեսային ծրագրեր ու ֆիլմեր անմիջապես սմարթֆոնի կամ պլանշետի էկրանից»,- ասված է հաղորդագրությունում:

«Ամանորին ընդառաջ որոշեցինք անակնկալ կերպով այցելել ու հաճելի նվեր մատուցել մեր սիրելի բաժանորդներից մեկին, ով առաջիններից է միացել Ucom ընկերության Triple Play առաջարկին։ Այս նվեր պլանշետի մեջ ներբեռնված Mediaroom հավելվածը հնարավորություն է ընձեռում վայելել U!TV-ի ամենահետաքրքիր ու ամենասիրված հեռուստաալիքների բովանդակությունը նաեւ շարժական սարքի էկրանից՝ անկախ գտնվելու վայրից»,- ասել է Ucom ընկերության մարկետինգի եւ հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

«Այս հավելվածի մեկնարկն ազդարարել էինք ԱՄՆ-ում եւ այժմ ուրախ ենք, որ այսօրվանից արդեն Հայաստանում բնակվող մեր U!TV բաժանորդները կարող են համակցել իրենց շարժական սարքն ու տան հեռուստացույցը եւ օրվա ցանկացած պահի, ցանկացած վայրից դիտել բոլոր սպասված ու կարեւոր հաղորդումները, ֆիլմերը, սերիալները, մուլտֆիլմերը, ֆուտբոլային հանդիպումները եւ այլն»,- նշել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը:

Mediaroom հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է հանդիսանալ U!TV բաժանորդ, հեռուստացույցի միջոցով մուտք գործել «Հավելվածներ» ենթաբաժինը, ստանալ 9-նիշանի ծածկագիր, մուտքագրել այն շարժական սարքի էկրանին բացված հատուկ պատուհանում եւ համակցել հեռուստատեսային ու շարժական սարքերը:

Mediaroom հավելվածը թույլ է տալիս կառավարել տանն առկա բոլոր հեռուստատեսային սարքերը, վիրտուալ հեռակառավարման վահանակի միջոցով գործողություններ իրականացնել անմիջապես շարժական սարքի էկրանից, օգտագործել catch-up ծառայության հնարավորությունները երկու օրվա կտրվածքով, դիտել հեռուստաալիքների էլեկտրոնային ծրագիրն ու բուն հաղորդումները ինտերնետի առկայությամբ ցանկացած վայրում, օրվա ցանկացած պահի: