14:34 | 12.12.16 | Նորություններ | 12347

Ucom-ը պարգեւատրել է «Բաց խաղ» 2016-ի հաղթողներին

Դեկտեմբերի 9-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ամփոփվել են 6-րդ «Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման առաջնության արդյունքները:

Մինչեւ 18 տարեկան տարիքային խմբում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Marimba թիմը իր Get’n’Go խաղով, իսկ «Լավագույն խաղ» Scratch ծրագրով անվանակարգում՝ Մասրիկ թիմը՝ իր Marvel & United Forses խաղով:

«Լավագույն դիզայն» անվանակարգին է արժանացել VAV թիմի SURVIVOR խաղը:

Հաղթողները Ucom-ի կողմից ստացել են համապատասխանաբար 350 000, 160 000 եւ 200 000 դրամական պարգեւ:
     
18 տարեկանից բարձր տարիքային խմբում «Լավագույն դիզայն», «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթող են ճանաչվել B.H.H. թիմի Upper 8 եվ Gradius թիմի Vrun խաղերը: Վերջիններս Ucom-ի կողմից արժանացել են 270 000 եւ 200 000 դրամական պարգեւի:
 
«Բաց խաղ» առաջնությունն 2011-ից իրականացվել է ԻՏՁՄ-ի եւ Օրանժ Արմենիա ընկերության, իսկ այժմ արդեն՝ Ucom ընկերության համատեղ ջանքերով:

Մրցույթի գործընկեր է Huawei ընկերությունը: