17:16 | 08.12.16 | Նորություններ | 10940

    «Ռոստելեկոմը» հանդես է եկել ամանորյա առաջարկով

    Ամանորյա տոների նախօրեին «Ռոստելեկոմը» հանդես է եկել նոր առաջարկով:

    Ընկերությունում նշել են, որ բոլոր նրանք, ովքեր 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2017թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում կբաժանորդագրվեն
    «Ռոստելեկոմի» «Տրիո» ծառայությունների փաթեթին (Ինտերնետ, Սմարթ հեռուստատեսություն, Հեռախոսակապ) մեկ տարի բաժանորդագրության պայմանով, ի թիվս իրենց սակագնային փաթեթով սահմանված հիմնական պայմանների, կստանան՝
    –    Ինտերնետի հավելյալ՝ 2,5 անգամ ավելի արագություն,
    –    Հավելյալ մինչեւ 55 հեռուստաալիք,
    –    Անվճար 100 ֆիլմ դիտելու հնարավորություն,
    –    «Արծաթ» կամ «Ոսկի» հեռախոսահամար՝ անվճար հիմունքներով։

    Ամանորյա առաջարկի մանրամասները ներկայացված են այստեղ: