15:25 | 06.12.16 | Նորություններ | 2825

Amazon-ը գործարկել է «ապագայի սուպերմարկետը»

Ինտերնետ վաճառքներով զբաղվող խոշորագույն ընկերություններից Amazon-ը հայտարարել է Amazon Go-ի գործարկման մասին:

Վերջինս ինքնասպասարկման համակարգ է, որը թույլ է տալիս խանութում գնումներ կատարել՝ առանց հերթում ժամանակ կորցնելու:  

Amazon Go-ն բարդ համակարգ է, որն օգտագործում է «խոր ուսուցման» համակարգեր եւ շատ այլ կոմպոնենտներ: Այցելելով խանութ՝ օգտատերը կարող է բացել մոբայլ հավելվածը, ընտրել իրեն անհրաժեշտ պրոդուկտները եւ դուրս գալ խանութից: Վճարումը կկատարվի ավտոմատ:



Amazon Go-ն արդեն իսկ թեստավորվում է Սիեթլի սուպերմարկետներից մեկում:  Ծառայությունը դեռ հասանելի է Amazon-ի աշխատակիցներին՝ բետա տարբերակով: Ակնկալվում է, որ ամբողջական տարբերակով հասանելի կլինի 2017թ. սկզբին: