15:35 | 30.11.16 | Նորություններ | 11956

«Ռոստելեկոմ»-ի աշխատակիցները դասախոսում են ՀՀ բուհերում

Նոյեմբերին «Ռոստելեկոմ» ընկերության մասնագետները հայաստանյան մի շարք բուհերի ուսանողների համար դասախոսություննե են կարդացել:

Ուսանողների հետ քննարկվող թեմաները ներառել են ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի տարբեր ուղղություններ՝ ցանցեր եւ ցանցային տեխնոլոգիաներ, թվային տեխնոլոգիաներ եւ կապի օպտիկական գծեր, այնպես էլ մի շարք այնպիսի  կարեւոր ուղղություններ, ինչպիսիք են անձնակազմի համալրումը, հարցազրույցներին ճիշտ ներկայանալը, աշխատանքի իրավունքը եւ այլն:

Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է ուսուցում-քննարկումներ Հայ-ռուսական (Սլավոնական) եւ Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարաններում:

Առաջիկայում դասախոսություններ են նախատեսվում Երեւանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական եւ Երեւանի պետական ճարտարապետաշինարարական  համալսարաններում։

Նախագծի շուրջ ընկերությունը համագործակցում է հայաստանյան 10 բուհերի հետ: