ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը:
Վարչապետին ներկայացվել են մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին եւ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը վերաբերող նախագծեր:
Այս համատեքստում քննարկվել են նպաստավոր միջավայրի ձեւավորմանը, տեխնոլոգիական համալսարանի եւ կրթական ինկուբատորների ստեղծմանը, ընթացիկ ու հեռանկարային ինժեներական կրթական ծրագրերին վերաբերող եւ այլ հարցեր:
Վարչապետը հանձնարարել է պատասխանատու նախարարներին՝ ՏՀՏ բնագավառի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատել եւ ներկայացնել կիրառական արդյունքներով ծրագրերի առաջարկներ: