15:09 | 09.11.16 | Նորություններ | 12055

Ucom-ում մեկնարկել է 044 կոդով նոր հեռախոսահամարների վաճառքը

Այսօրվանից մեկնարկել է Ucom ընկերության 044 կոդով սկսվող նոր համարների վաճառքը:

Պլատինե եւ ոսկե հեռախոսահամարները հնարավոր է ձեռք բերել անվճար՝ միայն Ucom-ի Ունիվերսալ սակագնային պլաններից մեկին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու պարագայում: Ունիվերսալ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները գեղեցիկ հեռախոսահամարից բացի, ամեն ամիս կստանան րոպեներ դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգելու համար, շատ մեգաբայթեր՝ շարժական ինտերնետից օգտվելու ու շատ SMS-ներ՝ տեղական բոլոր համարներին ուղարկելու համար:

Օրեր առաջ կայացած էլէկտրոնային աճուրդի արդյունքում վաճառվել է նոր՝ 044 կոդով սկսվող թվով 33 հատուկ հեռախոսահամար:

«044 կոդով սկսվող հատուկ հեռախոսահամարների աճուրդից հետո այս պահի դրությամբ 044.ucom.am կայքում արտացոլված է 104 մլն 900 հազար դրամ կազմող ընդհանուր թիվը: Մենք նախատեսել ենք, որ ամբողջ հասույթը պետք է տրամադրվի Ucom Հիմնադրամին՝ բարեգործական ծրագրեր իրականացնելու համար: Այս գումարը թույլ կտա շատ կարեւոր նախագծեր իրականացնել կրթության եւ առողջապահության ոլորտներում, ինչպես նաեւ շարունակել ինժեներական լաբորատորիաների բացման շքերթը»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: