16:50 | 07.11.16 | Նորություններ | 11302

«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ Վանաձորում «Բարքեմփ» է անցկացվել

«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ նոյեմբերի 6-ին «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում» անցկացվել է «Բարքեմփ» ոչ ֆորմալ կոնֆերանսը (Չկոնֆերանսը):

«Նոր տեխնոլոգիաներն արդեն իսկ ներխուժել են առօրյա, եւ մեզանից յուրաքանչյուրն իր մասնակցությունը կարող է ունենալ դրանց զարգացման գործում՝ ներկայանալով ու իր գաղափարները կիսելով նման կոնֆերանսների եւ չկոնֆերանսների շրջանակում։ «Ռոստելեկոմ»-ի տեխնոլոգիաները նորագույններից են, որովհետեւ մենք կարեւորում ենք յուրաքանչյուր նոր լուծում, նոր տեխնոլոգիա եւ նոր գաղափար։ Այստեղ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, այդ ամենն իրագործելու համար անհրաժեշտ է միայն ցանկություն եւ ձգտում։ Սա արդեն իսկ իրողություն է, եւ VTC-ն իր գործիքակազմով հնարավորություններ են ստեղծվում բազմաթիվ տեխնոլոգիական գաղափարների եւ լուծումների զարգացման համար»,- ասել է հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Բարքեմփի կազմակերպչական աշխատանքներում ներգրավվել է նաեւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը: