16:10 | 07.11.16 | Նորություններ | 11809

Վանաձորի «Օրրան» կազմակերպության սաներն ապահովվել են գերարագ ինտերնետով

Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նոյեմբերի 6-ին այցելել է Վանաձորի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն:

«Ռոստելեկոմը», ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում, դեռ ամռան ամիսներին հասարակական կազմակերպության խնդրանքով անվճար գերարագ ինտերնետ կապով էր ապահովել Վանաձորի գրասենյակը։

Շուտով «Օրրան»-ում նախատեսում են իրականացնել ժամանակակից համակարգիչներով մասնագիտացված նոր սրահի բացումը։

«Տեխնոլոգիաները պետք է հասանելի լինեն յուրաքանչյուրին եւ հատկապես երեխաներին, որորնք հաճախում են նման կենտրոններ։ Մեր ընկերության կողմից սա փոքրիկ ներդրում է նրանց՝ նոր տեխնոլոգիաներին հաղորդակից լինելու գործում։ Հետագա համագործակցության շրջանակում համոզված եմ, որ կընդլայնենք ծրագրերն ու աջակցության մեխանիզմները մեր գործընկեր «Օրրան» բարեգործական կազմակերպության հետ՝ ի նպաստ տեխնոլոգիական նոր սերնդի երեխաների կրթության եւ դաստիարակության»,- ասել է Հայկ Ֆարամազյանը։