15:27 | 01.11.16 | Նորություններ | 9592

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը

«Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրին» ծրագիրը համակարգում է «Առաքելություն Արեւելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը՝ գործընկեր 4 հասարակական կազմակերպությունների ենթածրագրերի միջոցով։

2016թ. իրազեկման գործընթացին է միացել նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ որպես մասնավոր հատված դրսեւորելով սոցիալական պատասխանատվության օրինակելի մոտեցում։ Ընկերության հատկացրած ֆինանսական աջակցությունն ուղղվելու է ծրագրի նպատակների իրականացմանը:

Ծրագրի շրջանակում իրականացվող բոլոր միջոցառումներն ու ծառայություններն անվճար են ՀՀ քաղաքացիների համար, իսկ տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորված է օրենքով: