13:09 | 01.11.16 | Նորություններ | 10578
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ 2017թ. փետրվարի 1-ը Viva 5500 կամ Viva 7500 տարբերակն ակտիվացնելով՝ համապատասխանաբար 5500 եւ 7500 րոպե խոսելաժամանակը հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում, այլ նաեւ դեպի ՄՏՍ Ռուսաստան զանգահարելու համար:
«Հաշվի առնելով, որ դեպի Ռուսաստան ուղղությունն ամենապահանջարկվածներց մեկն է հայաստանյան բաժանորդների շրջանում, նպատակահարմար գտանք ընձեռել նրանց հարազատների հետ առավել մատչելի եւ դյուրին տարբերակով շփվելու հնարավորություն»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: