12:34 | 21.10.16 | Նորություններ | 13586

    Ucom-ը 044 կոդով հեռախոսահամարների բարեգործական աճուրդ է անցկացնում

    Ucom-ը տեղեկացնում է, որ այսօրվանից հնարավոր է գրանցվել 044.ucom.am կայքում եւ նոյեմբերի 1-3 մասնակցել նոր 044 կոդով սկսվող հատուկ հեռախոսահամարների էլեկտրոնային աճուրդին:

    Աճուրդին կներկայացվի 33 հատուկ հեռախոսահամար: Համարների ցանկին, դրանց նվազագույն արժեքներին եւ աճուրդի անցկացման պայմաններին հնարավոր է ծանոթանալ 044.ucom.am-ում:

    Աճուրդի արդյունքում հավաքագրված ամբողջ հասույթը տրամադրվելու է Ucom Հիմնադրամին՝ բարեգործական ծրագրեր իրականացնելու համար:

    «Մենք լիահույս ենք, որ բարեգործական աճուրդի արդյունքում հավաքագրված գումարը մեզ թույլ կտա շատ կարեւոր նախագծեր իրականացնել ու մեծ թվով ընտանիքներին հույս ներշնչել ապագայի նկատմամբ»,- նշել է Ucom Հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը: