16:43 | 20.10.16 | Նորություններ | 3507

Ստեփանակերտի «Արմաթ» լաբորատորիան 40 սան ունի

Արցախի ՏՏ կենտրոնում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում սովորում է շուրջ 40 դպրոցական:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ) հայտնել են, որ լաբորատորիան գործում է անվճար հիմունքներով եւ բաց է ինժեներությամբ հետաքրքրվող պատանիների համար: Այստեղ դպրոցականներն ուսումնասիրում են ռոբոտաշինության եւ ծրագրավորման տարրական հմտություններ:

Ստեփանակերտի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան հիմնվել է ամռանը ԻՏՁՄ նախաձեռնությամբ եւ Ucom ընկերության աջակցությամբ:

ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ ռոբոտաշինության խմբակներ են գործում նաեւ Շուշիի, Վանքի եւ Ճարտարի դպրոցներում, որտեղ սովորում է շուրջ 50 դպրոցական:

Օրերս «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները Բրազիլիայում անցկացվող WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում մրցանակի են արժանացել:

Մրցանակաբաշխությունն ավանդաբար իրականացվում է ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից: