17:40 | 12.10.16 | Նորություններ | 17663

    Վերաբացվել է Beeline գրասենյակը Կոմիտաս 26 հասցեում

    Beeline-ը հայտարարում է վերանորոգված վաճառքի եւ սպասարկման գրասենյակի վերաբացման մասին Երեւան քաղաքում։

    Կոմիտաս 26 հասցում գտնվող վերաբացված վաճառքի եւ սպասարկման գրասենյակն աշխատում է առանց հանգստյան օրերի եւ ընդմիջման. Երկուշաբթիից ուրբաթ` ժամը 9:00-ից մինչեւ 20:00-ը, իսկ հանգստյան օրերին` ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը:

    «Beeline բջջային, ֆիքսված եւ ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով»,- ասված է հաղորդագրությունում: