12:20 | 07.10.16 | Նորություններ | exclusive 18713

HIVE-ի երեւանյան ֆորումը կմիավորի հայտնի դեմքերի Սիլիկոնյան հովտից

Հոկտեմբերի 15-ին Երեւանում HIVE ներդրումային հիմնադրամը կազմակերպում է Silicon Valley UNLEASHED: Inside Tech’s Greatest Minds միջոցառումը, որին մասնակցելու համար Երեւան կժամանեն հայտնի դեմքեր Սիլիկոնյան հովտից:

HIVE-ից Itel.am-ին տեղեկացրել են, որ միջոցառման խոսնակների թվում են Uber ընկերության Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներական գծով տնօրեն Րաֆֆի Գրիգորյանը, նույն կենտրոնի անվտանգության հարցերով ղեկավար Քրիս Վալասեկը, Twitter-ի ինժեներական գծով նախկին տնօրեն Դավիթ Լոֆթեսնեսը, Google - ի ներկայացուցիչ Փոլ Ասոյանը, HIVE ներդրումային հիմնադրամի հիմնադիր Նինա Աչաջյանը եւ այլք:

Միջոցառմանը ներկա է լինելու նաեւ Ռոն Վայսմենը, որը Սիլիկոնյան հովտի ամենահին սաղմնային ներդրումներ (seed investments) իրականացնող Band of Angels կազմակերպության նախագահն է:   

Խոսնակների թվում են ներկայացուցիչներ iissuu, Skyliner, Stripe, MobCrush, EventGeek ընկերություններից:

Միջոցառման թեմաների թվում են՝

- «Uber-ի ներսում՝ Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի հետ»,
- «Ինչպե՞ս ներգրավվել Y-Combinator-ում. EventGeek ընկերության Y-Combinator-յան փորձը»,
- «Մասշտաբային նախագծերի ստեղծում»,
- «Ի՞նչ է հարկավոր Սիլկոնյան հովտում ֆինանսավորում գտնելու համար»:

Միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ: