13:42 | 06.10.16 | Նորություններ | 16839

Ucom-ի աջակցությամբ բացված «Արմաթ»-ը՝ WITSA-ի մրցանակակիր

«Արմաթ» ինժեներական լաբորատորիները WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում մրցանակի են արժանացել:

Մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է 6 անվանակարգում ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում:

«Չափազանց ոգեւորիչ է, երբ ընկերության կողմից հովանավորվող նախագիծը բարձր գնահատականի է արժանանում միջազգային այսպիսի հարթակներում։ Սա եւս մեկ ապացույց է, որ կրթված սերունդ դաստիարակելը հնարավորություն կտա ոլորտի օտարերկրյա մասնագետների հետ գործակցության ուղիներ հարթել եւ հայազգի ուղեղների համար աշխատանքի հնարավորություններ ստեղծել մեր հայրենիքում»,- նշել է Ucom ընկերության մարքետինգի եւ հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը։

Բրազիլիայում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովում անցկացվող WITSA Emerging Digital Solutions ծրագրի 7 անվանակարգերից երկուսում հաղթել են հայկական Sinergy եւ Localz ընկերությունները: