12:52 | 28.09.16 | Նորություններ | 13178
Beeline-ը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) հայտարարում են «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» խորագրով ծրագրի մեկնարկի մասին:
Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում:
«Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագիրը կիրականացվի Երեւանի Խորենացու անվան թիվ 143 միջնակարգ դպրոցում եւ Գյումրիի Վահան Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոցում։
«Beeline-ը Հայաստանում իրականացնում է բազմաթիվ ծրագրեր «Make Your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում։ Համոզված եմ, որ ՀԳՀՄ հետ իրականացվող նոր ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք միավորել տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները եւ ճիշտ կառուցել իրենց ապագան։ Այս ծրագիրը հնարավորություն կընձեռի հայ դպրոցականներին ձեռք բերել այնպիսի գործնական գիտելիքներ եւ հմտություններ, որոնք, անշուշտ, օգտակար կլինեն կարիերայի պլանավորման, ինչպես նաեւ ապագայում բիզնեսի վարման եւ զարգացման գործընթացում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։