16:25 | 23.09.16 | Նորություններ | 12722

Beeline-ի աջակցությամբ անցկացվում է «Թվապատում 2016»-ը

Այսօր մեկնարկել է «Թվապատում 2016» միջոցառումների շարքը, որը բաղկացած է թվային միջավայրում ստեղծվող լրագրողական պատմություններին նվիրված կոնֆերանսից եւ մրցույթից:

Միջոցառման կազմակերպիչն է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, աջակիցներն են՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակը, իսկ գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը։

Արդեն երկրորդ տարին անցկացվող «Թվապատում» կոնֆերանսը հնարավորություն է ընձեռում լրագրողներին ու մեդիադաշտի մյուս մասնագետներին հանդիպել եւ խոսել լրագրողական բովանդակության ստեղծման ժամանակակից փորձի, նոր ձեւաչափերի ու գործիքների, միջազգային ու տեղական դաշտի միտումների ու ձեռքբերումների մասին:

Երկօրյա կոնֆերանսին կհաջորդի «Թվապատում 2016. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: