17:12 | 20.09.16 | Նորություններ | 13500

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ցուցադրության հովանավորն է

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ, ներկայացրել է «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:

Հայաստանի եւ Սփյուռքի մի շարք թանգարաններից ներկայացված  ցուցանմուշների մեծ մասը ցուցադրվել է առաջին անգամ:

Հայկական զինանշանների ու դրոշների պատկերագրության հազվագյուտ նմուշների թվում են գորգեր, փորագրանկարներ, պաստառներ, արծաթե իրեր, նամականիշեր, բացիկներ, գրքեր ու ալբոմներ, ինչպես նաեւ «Մայր Հայաստան»-ի կերպարով տարբեր հորինվածքներ:

Ցուցադրության գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: