13:31 | 20.09.16 | Նորություններ | 3077

    Twitter-ում գրառումները երկարել են

    Twitter-ում արդեն այսօրվանից լուսանկարները, գիֆերը, տեսանյութերը, հարցումները, ինչպես նաեւ մեջբերվող թվիթներն այլեւս չեն հաշվի որպես նիշ:

    Սա հնարավորություն է տալիս օգտատերերին 140 նիշի սահմանափակումն օգտագործել միայն տեքստի համար:

    Փոփոխությունը, սակայն, չի տարածվի հղումների վրա:

    Հիշեցնենք, որ դեռ մայիսին Twitter-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեք Դորսին The Verge-ին ասել էր. «Սա լինելու է մեր` վերջերս կատարած ամենանշանակալի փոփոխությունը՝ տալով մեր օգտատերերին 140 նիշը օգտագործելու ամբողջական հնարավորություն»: